Իրանը եւ Պակիստանը համատեղ զինավարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում
INTERNATIONAL NEWSԻրանը եւ Պակիստանն ապրիլի 19-ին մեկօրյա համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում՝ Որմզդի նեղուցի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարին, «համատեղ զինավաժանքներն անցկացվում են երկու բարեկամ երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցության շրջանակներում»:
Պակիստանի ռազմածովային նավատորմի երկու նավեր, որոնք մասնակցում են համատեղ գործողությունների մշակմանը, Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Էին գտնվում ապրիլի 16-ից: Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ռազմակայանում գտնվելու ընթացքում պակիստանցի ծովայինները, մասնավորապես, այցելել են իրանական ուսումնական կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



