Ռուսաստանցիների կեսից ավելին կցանկանար վերածնել ԽՍՀՄ-ը
INTERNATIONAL NEWSՌուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոսը) կցանկանար վերածնել ԽՍՀՄ-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները, որոնք ապրիլի 19-ին հրապարակվել են կազմակերպության կայքում:
Սոցիալիզմին վերադառնալուg դեմ Է հանդես գալիս քաղաքացիների 31 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 44 տոկոսը կարծում Է, որ ներկայում հին համակարգի վերականգնումն անհնարին Է:
ԽՍՀՄ-ի փլուզման համար ափսոսում Է 56 տոկոսը, հակառակ տեսակետն ունի հարցման մասնակիցների 28 տոկոսը, եւս 16 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Նշվում Է, որ խորհրդային ժամանակներին կարոտողների բաժինն առավելագույն ցուցանիշի Է հասել 2009 թվականի նոյեմբերից. այն ժամանակ տեղի ունեցածի համար ափսոսում Էր քաղաքացիների 60 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ քաղաքացիների 51 տոկոսն այն համոզմունքն ունի, որ երկրի փլուզումը կարելի Էր կանխել, մինչդեռ հարցվածների երրորդ մասը վստահ Է, որ այդ գործընթացն անխուսափելի Էր:
«Լեւադա կենտրոնի» հարցումն անցկացվել Է մարտի 25-ից մինչեւ 28-ը: Դրան 1600 մարդ Է մասնակցել 48 տարածաշրջաններում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը:



