Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր գաղտնիքները

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի եւ նրա նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանի անձնական հարաբերությունները բազմիցս են քննարկվել հանրային հարթակում: Հարաբերական լռությունից հետո վերջերս Նաիրա Մովսիսյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին Վան Հակոբյանը խոստացել էր պատասխանել Life.panorama.am-ի միջոցով, բայց միայն այն ժամանակ, երբ անձամբ կզգա դրա անհրաժեշտությունը: Եվ ահա, այսօր Վան Հակոբյանը բացում է բոլոր խաղաքարտերն ու անկեղծանում.

-Վան, Ձեր ու Նաիրայի ամուսնությունը շատ արագ ստացվեց, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ նույն արագությամբ էլ շատ ռոմանտիկ թվացող սերը կավարտվի ու դուք կամուսնալուծվեք, ավելին, Ձեր ամուսնալուծության վերաբերյալ շատ պատճառներ նշվեցին՝ Նաիրայի դավաճանությունից մինչեւ Ձեր դավաճանություն:

- Չէ, առհասարկ դավաճանության խնդիր չի եղել ոչ իմ կողմից, ոչ Նաիրայի: Նաիրան տեսակով այդ մարդը չէ, որ դավաճաներ ինձ, կարելի է ասել, որ մենք երկուսս էլ միասեր ենք: Մեր բաժանության որոշումը կայացրեցինք երկուսս, քանի որ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում:

-Վան, ինչպե՞ս եւ ինչից հասկացաք, որ շտապել եք:

-  Դա խիստ անձնական է, չեմ ցանկանա մանրամասնել: Ամեն դեպքում մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել:

-Վերջերս Նաիրան իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե դուք Ձեր անձնական PR-ի մասին եք մտածել՝ շփվելով իր հետ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ես այնքան կայացած անձնավորություն եմ, որ իմ անձնականը երբեք խաղալիք չեմ դարձնում ու յուրաքանչյուր քայլից առաջ երկար մտածում եմ, ուսումնասիրում եմ տարբերակներն ու հետո նոր միայն կես քայլ անում: Մինչ Նաիրային ճանաչելը ես հասցրել եմ տարբեր նախագծերում նկարահանվել, վերջերս էլ նման մի առաջարկ ստացա, որը մերժեցի հատուկ այդ նկատառումից ելնելով. Երբեք չեմ ցանկանա, որ մարդիկ կարծեն, որ ես Նաիրայի միջոցով փորձել եմ հայտնվել շոու բիզնեսում: Այնպես որ, ես երբեք Նաիրայի միջոցով ինձ PR չեմ ապահովել ու անգամ դրա մասին չեմ մտածել: Այո, ես ասել եմ, որն ինձ հետաքրքիր է շփվել շոու բիզնեսի ներկայացուցչի հետ ու չեմ պատկերացրել, որ կինս հայտնի է լինելու, բայց իմ PR-ի մասին չեմ մտածել երբեք: Գիտեք, եթե ես լինեի դերասան, բայց անհայտ մեկը ու մեր հարաբերություններից հետո ես ամեն ինչ անեի էկրաններին լինելու համար, կասեի՝ լավ, Նաիրայի հայտարարությունը ճիշտ է, բայց իմ պարագայում նման կերպ արտահայտվելն ուղղակի անհիմն է: Եթե անկեղծ գտնվեմ՝ արդեն քիչ է հետաքրքրում, թե Նաիրան ինչ է ասում իմ հասցեին:

-Կարծիքներ կան, որ Նաիրայի հղիության ընթացքում դուք նրա կողքին չեք եղել, դա իսկապես այդպե՞ս է:

- Գիտեք, կան տղամարդիկ, ովքեր պատրաստ են ժամերով կանգնել դռան առաջ մինչեւ կինը իրենց առջեւ դուռը կբացի, բայց ես նրանց թվին չեմ պատկանում, քանի որ ինձ համար առաջնայինը իմ անձն է, ես եմ, հետո նոր մնացածը: Ես ունեմ իմ սկզբունքները, որոնք երբեք չեմ խախտում:

-Իսկ չափից շատ ինքնասիրությունը չի՞ խանգարում:

-  Չէ, ընդհակառակը: Այս կյանքում պետք է առաջինը ինքդ քեզ սիրես ու գնահատես, քանի որ այդպես միանշանակ բոլորն էլ կսիրեն ու կգնահատեն քեզ:

-Վան, եղե՞լ է դեպք, որ ցանկացել եք վերադառնալ Նաիրայի մոտ, բայց ինքնասիրությունը թույլ չի տվել:

-   Անկեղծ գտնվեմ՝ ոչ, նման դեպք չի եղել:

-Գիտեմ, որ ի տարբերություն Նաիրայի հղիության 9 ամիսների, հիմա ձեր դստեր կողքին եք եւ կատարում եք հայրական բոլոր պարտականությունները: Այս առումով Ձեր ու Նաիրայի հարաբերությունները չե՞ն խանգարում:

-   Ուզում եմ մի կողմ թողնել Նաիրայի հղիության ամիսները, որովհետեւ ինձ համար էլ էին դժվար այդ ամիսները, կարեւորը հիմա մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում իմ ու աղջկաս կապի վրա: Նախ ասեմ, որ ի սկզբանե ես էլ, Նաիրան էլ ուզում էինք երեխա ունենալ, ավելին ասեմ՝ մինչ հետազոտությունը ես զգում էի, որ դուստր եմ ունենալու, ինչից չափազանց ուրախ էի: Ես ամեն օր հանդիպում եմ աղջկաս, հետեւաբար ամեն օր տեսնում եմ Նաիրային, մեր միջեւ շատ առողջ հարաբերություններ են: Ես ամեն կերպ աղջկաս փոխանցում եմ իմ ողջ սերն ու ջերմությունը, այդ թվում նաեւ կատարում եմ հայրական բոլոր պարտականություններս՝  խոսքը նյութական օգնության մասին է, քանի որ չես կարող երեխայիդ ասես ես քո պապան եմ, քեզ սիրում եմ ու քաշվես մի կողմ: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի աղջկաս համար  իդեալական հայրիկ լինեմ. գիտեմ, որ ես իդեալական հայրիկ եմ ու այդպես կլինի միշտ:

-Վան,  ինչպե՞ս եք կարողանում Նաիրայի հետ առողջ հարաբերություններ պահպանել, չէ որ ամուսնալուծված զույգերի մոտ դա միշտ չէ, որ ստացվում է:

-   Այո, դա մեզ մոտ ստացվում է, քանի որ երկուսս էլ հասուն մարդիկ ենք, մենք երկուսս էլ հասկանում ենք, որ եթե երեխան մեծանա անառողջ մթնոլորտում, դա մեծ ազդեցություն կունենա իր վրա: Այսօր, երբ երեխան ինձ նայելով է ժպտում, մենք որպես ծնողներ ուրախանում ենք դրանից, նույն կերպ եւ հակառակը, երբ տեսնում եմ, թե ինչ քնքշությամբ է աղջիկս նայում իր մայրիկին, ես հիանում եմ: Ես շատ ուրախ եմ, որ երեխայիս մայրը հենց Նաիրան է, քանի որ տեսնում եմ, թե նա ինչքան նվիրված ծնող է աղջկաս համար:

-Վան, Ձեր ու Նաիրայի միջեւ սերն անցա՞վ, թե այն չկար:

-  Եթե սեր չլիներ, հաստատ չէի ամուսնանա, քանի որ կրկնվեմ՝ անձնական կյանքս խաղալիք չեմ դարձնի երբեք: Հիմա էլ ես նրան շատ սիրում եմ որպես իմ երեխայի մայր:

-Իսկ պատրաստ եք Նաիրային տեսնել մեկ ուրիշի կողքին, ում հետ, անկախ իր կամքից, կշփվի նաեւ Ձեր աղջիկը:

-  Նախ աղջիկս միանշանակ միշտ պետք է միայն ինձ որպես հայր ճանաչի եւ միայն ինձ ասի պապա, ինչ վերաբերում է Նաիրայի երկրորդ ամուսնությանը՝ ես միայն երջանիկ կլինեմ, շատ կցանկանամ, որ Նաիրան գտնի այն տղամարդուն, ում հետ կցանկանա ողջ կյանքն անցկացնել: Իմ երեխայի մորը երբեք վատը չեմ ցանկանա, շատ եմ ուզում իրեն երջանիկ տեսնել:

Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1