Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտներում ԵՄ աջակցությունը կուղղվի նաև Մեղրիի անցակետի արդիականացմանը

INTERNATIONAL NEWS

Եվրամիության կողմից ֆինանսավորվող միգրացիայի ու սահմանների կառավարման ծրագրի շրջանակներում ընթացք կտրվի Հայաստանի պետական սահմանի Մեղրիի անցակետի արդիականացման նախագծին: Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյանը` նշելով, որ արդեն 6-7 տարի է` պետական սահման ի անցակետերում անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: «Այս ծրագրի շրջանակում մեկ քայլ առաջ ենք գնում, միգրացիոն որոշ հարցեր ենք ներառել դրանում ու պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցման ծրագիրը: Սրա շրջանակում կիրականացվի  նախագծային փաթեթի մշակում, որի հիման վրա մեր երկիրը կդիմի եվրոպական ինստիտուտների աջակցությանը, նաև մեր բյուջետային միջոցներից հատկացումներ կլինեն: 3-4 տարի հետո կունենանք Մեղրիում արդիականացված անցման կետ կունենանք»,-ասաց պաշտոնյան: Նա հայտնեց, որ ներկայում կես միլիոն եվրո է հատկացվել հիշյալ անցակետի տարածքն ուսումնասիրելու և նոր անցակետի շինարարության նախագծային փաթեթը մշակելու համար: Դրա հիման վրա կդիմեն եվրոպական կառույցներին 20 միլիոն եվրո արժողությամբ աջակցության համար, որի արդյունքում ամբողջովին կարդիականացվի Մեղրիի անցակետը:

«Հիմա հյուսիսային սահմանում Բագրատաշեն-Բավրա-Գոգավան անցման կետերի արդիականացման աշխատանքներն են ընթացքի մեջ: Այդ ծրագրերն այս տարի կավարտենք և կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխան երեք անցակետ: Կկառուցվի Բագրատաշեն-Սադախլու անցակետերը միացնող նոր կամուրջ, որի շինարարությունը կտևի 2-3 տարի, և մենք կունենանք միանգամայն  բարեկարգված հյուսիսային սահման»,-հավելեց Արամ Թանանյանը:

ԱԱԽ պաշտոնյայի խոսքով` սահմանային անցակետերի բարելավման նպատակն այն է, որ քաղաքացիների համար սահմանահատման գործընթացները լինեն արագ, անխոչընդոտ, ժամանակակից պահանջներին համապատասխան, հարմարավետ ու առանց ավելորդ քաշքշուքների:

«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագիրը տևելու է երեք տարի, որի շրջանակներում կլինեն փորձի փոխանակման այցելություններ, որոշ չափով տեխնիկական աջակցություն ներգրավված մարմիններին, նախևառաջ` ԱԱԾ սահմանապահ զորքերին: Բացի այդ կանցկացվեն համաժողովներ, սեմինարներ, որ միջազգային փորձն ուսումնասիրվի ու մեր մասնագետները ստանան համապատասխան գիտելիքներ»,-ավելացրեց Արամ Թանանյանը:

Նրա խոսքով, մեխանիկական վերակառուցումից բացի, անցակետերում կներդրվեն ժամանակակից ընթացակարգեր, այսինքն՝ կաշխատեն մասնագետներ, ովքեր պատշաճ կերպով կսպասարկեն թե սահմանը հատող քաղաքացիներին, թե տնտեսավարող սուբյեկտներին: «Նախագահի հրամանագրով պետք է ներդրվի  «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքը պետական սահմանի անցման կետերում, որը ենթադրում է քաղաքացուն հնարավորինս քիչ ներգրավել բյուրոկրատական հարցերի մեջ, որպեսզի արագ ու հարթ անցնեն սահմանները»,-ասաց պաշտոնյան:

2016 թվականի ապրիլի 19-ին Երևանում կայացել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից նոր` «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի ներկայացումը, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Ծրագրի նպատակը Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտների համապատասխանեցումն է ԵՄ չափորոշիչներին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference