Վերագործարկվել են Երևանիի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները
SOCIETYՎերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս Երևանի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին Երև անի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաև դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



