«Վաղը բոլորի համար անակնկալ ունենք». Դավիթ Սանասարյան
SOCIETYԻնչպես այսօր նշեց արդեն երրորդ օրը շարունակվող նստացույցի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը, «Ոտքի՛, Հայաստան» շարժումը վաղը նոր մարտավարությամբ կսկսի գործել՝ անակնկալ մատուցելով ոստիկաններին եւ իշխանություններին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին կրկին հայտարարեց, որ նստացույցն արտոնված չէ, իսկ ցուցարարների գործողությունները` անօրինական եւ անկազմակերպ։
«Տեսնում ենք ինչ եք կազմակերպել: Էս չի՞ ձեր կազմակերպածը: Եթե կազմակերպում եք, նորմալ կազմակերպեք»,- Դավիթ Սանասարյանին դիմեց փոխոստիկանապետը, ինչին նա պատասխանեց. «Վաղը կտեսնեք մեր կազմակերպածը, վաղը բոլորի համար անակնկալ ունենք»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



