ԿԽՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել հետ վերադարձնել հայ զինվորի դին
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հանդիպել է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին:
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին օգնելու` հետ վերադարձնել ադրբեջանական կողմի մոտ գտնվող հայ զինվորի դին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քոչարյանը` ավելացնելով, որ զինվորի ինքնությունը պարզ կդառնա միայն նրա դին հետ վերադարձնելուց` դատաբշժկական փորձաքննությունից հետո:
Սպասվում է, որ ադրբեջանական կողմը հայ զինվորի դին հետ է վերադարձնելու հունվարի 20-ին` ժամը 15:00-ին: Հայկական կողմից անհետ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



