Արտաշատցի ըմբիշները հանրապետական բաց առաջնությունում նվաճել են 10 մեդալ
SPORTԳառնիի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական բաց առաջնությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են 10 մեդալ` թիմային հաշվարկով գրավելով առաջին տեղը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռ. Գոլեցյանիանվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն ԳրիգորՍիմոնյանը նշեց, որ առաջին տեղ են զբաղեցրել եւ ոսկե մեդալ նվաճել 26 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 29 կգ քաշային Սարգիս Բեգոյանը եւ 46 կգ քաշային Գենիկ Ասատրյանը: Երկրորդ մրցանակային տեղ է զբաղեցրել 38 կգ քաշային Արմեն Գարամովը: Մարզադպրոցի վեց ըմբիշներ նվաճել են երրորդ մրցանակային տեղը` 26 քաշային Տիգրան Սմբատյանը, 42 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, 38 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը, 50 կգ քաշային Տիգրան Գեւորգյանը, 50 կգ քաշային Հայկ Անտոնյանը եւ 54 կգ քաշային Ֆեդյա Չոբանյանը:
Սիմոնյանը մեծ գոհունակությամբ խոսեց իրենց ըմբիշների մրցելույթի մասին. «Շատ գոհ եմ նրանց ելույթից, իսկապես փայլուն հանդես եկան` շահելով ողջ դահլիճի համակրանքը: Արտաշատցի մարզիկներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրեց Վանաձորը, երրորդ տեղը` Գառնին:
Գառնիում տեղի ունեցած բաց առաջնությանը մասնակցում էին 2001-03 թթ. եւ 2004-05 թթ. ծնված Հայաստանի բոլոր մարզերի 400 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցի սաներից մրցաշարին մասնակցեցին 20-ը:
Լիլիթ Մաճկալյան