Google-ը հետեւելու է օգտատերերի դեմքերին
SOCIETYGoogle ըկերությունն արտոնագրել Է ալգորիթմ, որը ճանաչում Է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հանձնումն ստանալուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին այս մասին գրել Է The Next Web-ը:
Ընկերության ինժեներների մտահղացմամբ՝ ծրագիրը պետք Է օգտագործի ճակատային խցիկը եւ շարժական սարքի տվիչները՝ օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանը եւ սրտի ռիթմը չափելու, ինչպես նաեւ նրա բիբերի լայնացումը, դեմքի կարմրումը, ցնցումները եւ թարթումները գրանցելու համար:
Այդ դիմաշարժության վերլուծության արդյունքում ընկերությունը ծրագրում Է որոշել օգտատիրոջ բավարարության աստիճանը որոնողական հանձնումից եւ, ելնելով դրանից, շտկել իր աշխատանքը շարժական գաջեթներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



