Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի անդամներն այցելեցին Մատենադարան

CULTURE

 Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի երաժիշտներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հայաստանում արդեն իսկ երկու համերգով հանդես եկած պատանիներն ապրիլի 20-ին շրջեցին ինստիտուտի տարածքով, ծանոթացան ներկայացվող նմուշներին և կառույցի ստեղծման պատմությանը:

«Նվագախմբի` ապրիլի 18-ին Աշտարակում և 19-ին Գյումրիում կայացած համերգները բավականին լեցուն դահլիճներով անցան և մեծ հետաքրքրություն առաջացրին: Եվ ծրագիրն էր հետաքրքիր, և համերգներն էին բավականին հաջողված: Ֆրանսիացի երեխաներն առաջին անգամ են Հայաստանում, շատ հետաքրքրված են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի Չայկովսկուանվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրենՄարտուն Կոստանդյանը:

Նրա տեղեկացմամբ` նվագախմբի այցը հագեցած է մշակութային ծրագրով: «Գրաֆիկը կազմելիս մենք շատ կարևորել ենք մի փաստ: Լինելով հզոր մշակութային պետություն, որն ունի դարավոր պատմություն, մենք ցանկացել ենք, որ նրանք ծանոթանան նաև մեր մշակութային օջախներին»,-նշեց Մարտուն Կոստանդյանը:

Ռոմանի կոնսերվատորիայի թավջութակի պրոֆեսոր Տարոն Կարապետյանըմեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնսերվատորիայից Հայաստան է եկել 22 պատանի:

«Նվագախումբն անցյալ տարի համերգներ է ունեցել Ֆրանսիայի քաղաքներում: Հնչել են հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ֆրանսիացի հանդիսատեսը շատ լավ ընդունեց մեր համերգները: Այստեղ մեր ծրագիրը ներառում է հիմնականում ֆրանսիացի կոմպոզիտորների գործեր»,-հավելեց նա:  

Նվագախմբի անդամ թավջութակահարուհի Կարոլան Գոնեն Ժուբերը Տարոն Կարապետյանի սանն է: «Շատ ուրախ եմ այս ճամփորդությանը մասնակցելու համար: Հետաքրքիր է նվագել այլազգի պատանիների հետ: Շատ լավ մթնոլորտ է տիրում »,-նշեց նա`հավելելով, որ Մատենադարանի մասին չէր լսել, սակայն իր համար միշտ շատ տպավորիչ է տեսնել հին իրեր:

Հայաստանում ապրիլի 14-24-ն անցկացվում են Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգներըԵրևանի ՊՉայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցիՍտեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի 95 սաներից բաղկացած նվագախմբի երաժիշտները 10-15 տարեկան պատանիներ են: Նվագախումբը երեք համերգ էր ծրագրել Հայա ստանում. երկուսն արդեն իսկ անցկացվել են մարզերում: Վերջինը տեղի կունենա Երևանում ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորներիստեղծագործություններ:

Նվագախմբի բեմելը կայացավ Ֆրանսիայում 2015 թվականինԱյն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի ՌոմանԼիոն,ՎալանսՍենտ Էտյեն քաղաքներումՆվագախմբի համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններիցԿոմիտասԱ.ԽաչատրյանԷՄիրզ ոյանԱՀարությունյանՌԱլթունյանՎՇարաֆյանԱՍաթյան: Նախագծի կազմակերպիչներն են Երևանի ՊՉայկովսկու անվան միջնակարգերաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:  Աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:  

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome