Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպայի փոստային օպերատորները Երևանում քննարկում են էլեկտրոնային առևտրի բարելավման ուղիները

SOCIETY

Եվրոպական փոստային օպերատորները Երևանում անցկացվող «PostEurop»-ի տարեկան համաժողովի ընթացքում քննարկում են էլեկտրոնային առևտրի ու կառավարման արդյունավետության բարձրացման հարցեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնընշեց, որ աշխարհում ամենազարգացած ու տարածված փոստային ենթակառուցվածքը կարող է բարձրակարգ լոգիստիկ ծառայություն ապահովել առցանց առևտրի և հատկապես ապրանքների առաքման համար: «Տեխնոլոգիաները բացել են սահմանները, և այսօր ամբողջ աշխարհի հետ կարելի է հաղորդակցվել ցանկացած սարքի միջոցով վայրկյանների ընթացքում: Այն տեխնոլոգիաները, որոնք հսկայական հորիզոններ են բացել մեզ համար սոցիալակաÕ ¶ շփման դաշտում, նույն հնարավորություններն են ընձեռել էլեկտրոնային առևտրի առումով, որն ամբողջ աշխարհում դինամիկ զարգացում է ապրում: Այս թեման ռազմավարական ուղղություններից մեկն է, որը սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում քննարկելու ենք: Այն տրիլիոն դոլար արժողությամբ բիզնես է»,-ասաց Բիշար Հուսեյնը:

Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլն էլ հայտնեց, որ փոստային կազմակերպություններն իրենց երկրի մասշտաբով ցանկանում են դառնալ էլեկտրոնային առևտրի օպերատորներ, ինչի համար պետք է բարելավեն իրենց ծառայությունները` մասնավորապես հետևելով ապրանքների ապահով առաքմանն ու վերադարձվող ապրանքների հետ կապված խնդիրներին: «Երկրները նաև մեծ հետաքրքրություն ունեն տարբեր երկրների միջև առևտուրը զարգացնելու հարցում: Արդե ն իսկ Եվրամիության անդամ 30 փոստային կազմակերպություններ միասին ստեղծել են փոստային կառույցներ, որ հետևեն անդրսահմանային առևտրին: Ծրագիրը զարգանալու և ընդլայնվելու միտում ունի, քանի որ «PostEurop»-ին անդամակցում են 52 երկրի կազմակերպություններ»,-ասաց Ֆորսևիլը:

Նա հավելեց, որ անցկացվող համաժողովի ընթացքում տեղի կունենա բիզնես ֆորում` միտված էլեկտրոնային առևտրին առնչվող հարցերի քննարկմանը: «Փորձի փոխանակում կլինի, որպեսզի ուղիներ փնտրենք ոլորտի բարելավման համար»,-ավելացրեց եվրոպացի պաշտոնյան:

«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, ընկերության դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանն էլ նկատեց, որ իրենց կազմակերպությունն արդեն 8 ամիս է, ինչ գործարկել է էլեկտրոնային առևտրի ծառայությունը: «Այն շատ նորարարական ծառայություն է, որն այսօր ներկայացվելու է մեր կոլեգաներին:  Այդ ծառայությունը հաճախորդներին թույլ է տալիս էլեկտրոնային առևտուր իրականացնել Ամերիկայում ու ստանալ իրենց ապրանքները շատ արագ ու մատչելի ձևով»,-նշեց Գեչիջյանը: Նրա խոսքով` ծառայությունը հնարավորություն է տվել հայաստանաբնա կներին ազատորեն օգտվել համաշխարհային ճանաչում ունեցող համացանցային առևտուր իրականացնող կայքերից, որոնք նախկինում «Հայաստանը» որպես հասցե մեծամասամբ չէին ճանաչում:

 

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation