Իրանի մեջլիսի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի բացառումը
INTERNATIONAL NEWSԻրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հորդորել Է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադրությունը բավականին անկայուն Է, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկնի հետ կայացած հանդիպմանը:
«Մեզ հարկավոր չԷ եւս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը եւ Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք Է ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,-հավելել Է իրանցի քաղաքական գործիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



