Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը կմարզի բելգիացի մասնագետը
SPORTԴեռևս ամիսների առաջ Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը, սակայն նա վերջերս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային նամակ էր ուղարկել՝ նշելով, թե իր ակումբում առաջացած խնդիրների պատճառով չի կարողանա ամռանն աշխատել Հայաստանում:Վկայակոչելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, հայտնում է, որ հաջողվել է արագորեն նոր մասնագետի հետ պայմանավորվածություն ձեռք բերել:
Բելգիացի մասնագետ Տիբո Պետին կստանձնի Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականի մարզչի պարտավորությունները: 35-ամյա մասնագետը վերջին տարիներին աշխատել է բելգիական և շվեյցարական թիմերում, և իր գրանցած արդյունքները գոհացրել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային:
Ներկայում բելգիացի մասնագետը գլխավորում է բելգիական «ՎՕՕ Վոլվես» թիմը: Հայտնի է նաև, որ Պետին Հայաստանի հավաքականում կաշխատի իր օգնական Քրիս Մայեսի հետ միասին:
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հունիսից կսկսի նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի «B» դիվիզիոնի առաջնությանը: