Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

INTERNATIONAL NEWS

Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: 

«Սիրիայի փախստականների խնդիրը անմասն չի թողել նաև մեր երկիրը: Փախստականներ ընդունած երկրների թվում Հայաստանը Եվրոպայում երրորդն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո: Այսօր մենք բախվում ենք շատ խնդիրների, սակայն մեր կառավարությանը կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանում ապաստան գտած Սիրիայի փախստականներին նորմալ կենսական պայմաններով ապահովենք: Նախ արվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք այս մարդկանց տալիս են որոշակի բիզնես արտոնություններ՝ լիարժեք ինտեգրման համար: Այնուամենայնիվ՝ ԵՄ-ի կողմ ից մեր կառավարությանը ցուցաբերված ցանկացած աջակցություն շատ անհրաժեշտ է և ողջունելի»,-իր ելույթում նշել է Նաիրա Կարապետյանը: 

Նա շեշտել է, որ փախստականներից շատերը էթնիկ հայեր են, այն ընտանիքների սերունդները, ովքեր Թուրքիայից տեղահանվել են ավելի քան հարյուր տարի առաջ և ապաստան գտել հարևան Սիրիայում: 

«Նրանց մեծ մասը դեռ հիշում է, իսկ մյուսները շարունակաբար լսել են իրենց ընտանիքների պատմությունները՝ Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված կոտորածների մասին: Մենք շնորհակալ ենք այն բոլոր երկրներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդկանց: Այնուամենայնիվ, 2011 թվականի պատերազմի բռնկումից և Իսլամական պետության ստեղծումից ի վեր, նրանցից շատերը զոհ գնացին ահաբեկչական հարձակումներին, իսկ հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային կազմակե րպությունները ավերվեցին: Տասնյակ հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ միասին ստիպված եղան ևս մեկ անգամ լքել իրենց տները: Չնայած, մեծ աշխատանք է տարվում փախստականներին՝ իրենց նոր բնակավայրերում նորմալ կենսապայմաններ ապահովելու հարցում, մեր բոլորի հիմնական խնդիրը պետք է լինի Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորման իսպառ վերացումը»,-շեշտել է նա: 

Նաիրա Կարապետյանը հավելել է, որ այս դաժան պատերազմը վտանգում է ամբողջ աշխարհը: «Դրա վառ ապացույցներից են Փարիզում և Բրյուսելում կատարված վերջին ահբեկչական գործողությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կատարված սարսափելի բռնությունները. ես ի նկատի ունեմ գլխատված և ականջները կտրած, խոշտանգված հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին, սպանված երեխաներին, կանանց և ծերերին: Ինչպես տեսնում ենք՝ Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: Եվ ամենակարևոր մեր խնդիրը այս վայրենիների դեմ համատեղ պայքարն է՝ նրանց հետագա տարածումը կանխելու նպատակով: Փախստականների մասին հոգ տանելուն զուգահեռ՝ մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը»,-եզրափակել է նա:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement