Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ինքս ինձ մաղթում եմ, որ մի օր ապրեմ խաղաղ երկրում. Սոնա Մաթեւոսյանի ծննդյան անակնկալներն ու ամենամեծ երազանքը

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը: Life.panorama.am-ի հետ զրույցում օրվա հերոսուհին պատմել է կեսգիշերց սկսած անակնկալների մասին.

«Երբ անակնկալներ են մատուցում քեզ, հասկանում ես, որ կարեւոր ես ու սիրված, իսկ դա անգնահատելի է: Ուղիղ կեսգիշերին տոնական տորթով ու հրավառություններով ծնողներս ու քույրս շնորհավորեցին ինձ, իսկ 10 րոպե ուշացումով աղմուկով, երգելով ու պարելով ընկերներս եկան մեր տուն: Նրանք այնպես թակեցին մեր տան դուռը, որ նույնիսկ վախեցա: Այդպես ընտանիքիս ու ընկերներիս հետ միասին նշեցինք ծննդյանս մեկնարկը»,- պատմեց Սոնան՝ հավելելով, որ այսօր ոչ մի խնջույք չի պլանավորել.

«Այսօր աշխատում եմ, ներկայացում ունեմ ու հիմա էլ թատրոնում եմ գտնվում: Հաստատ գիտեմ, որ թատրոնի ընկերներս անակնկալ կպատրաստեն ինձ համար, իսկ թե հետո ինչ կլինի, դեռեւս չգիտեմ, ամեն դեպքում ոչ մի խնջույք չեմ կազմակերպել, բայց ես այնպիսի խենթ ընկերներ ունեմ, որ բոլոր ծրագրերս կարող են փոխվել նրանց ձեռքով»,- ծիծաղելով պատմեց 27-ամյա դերասանուհին:

Սոնա Մաթեւոսյանը նկատեց, որ այս տարի ծնողներին եւ քույրիկին անձամբ է հուշել, թե ինչ նվիրեն իրեն.

«Թերեւս միայն ընտանիքիս անդամներին կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում ինձ նվիրեն եւ արդեն հասցրել եմ ակնարկել, իսկ ընկերներիս եւ բարեկամներիս չեմ հուշում՝ թողնելով նրանց հայեցողությանը. գիտեմ՝ ինչ էլ նվիրեն, մեծ սիրով են նվիրելու»,- նկատեց նա:

Սոնա Մաթեւոսյանը մեծ երազանք ունի, որը հատկապես վերջին օրերից ելնելով՝ ամենաշատն է կարեւորում.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար իր ծննդյան օրը շատ կարեւոր եւ որոշ չափով կախարդական օր է. այդ օրը ինչ երազանք էլ մտապահես, անպայման կիրականանա, եթե իհարկե, այդ ցանկությունը կամ երազանքը քեզ իրավամբ պետք է, չէ որ շատ ժամանակ երազում ենք տարբեր բաների մասին՝ չգիտակցելով, որ դրանք մեզ պետք չէն: Այսօր ինքս ինձ մաղթում եմ, որ մի օր ապրեմ խաղաղ երկրում. Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերը բոլորիս համար այնքան ծանր էին, որ այսօրվա ամենամեծ երազանքս կապված է մեր ողջ հայ ազգի հետ: Իսկապես շատ-շատ եմ ուզում, որ էլ երբեք նման տխուր ու սարսափելի դեպքեր չկրկնվեն, եթե խաղաղություն լինի, ապա մնացած ամեն բան լավ կլինի»,- նշեց նա:

Հոբելյարը բոլորի նման ծննդյան օրերին վերլուծում է անցած ճանապարհն ու մտածում նոր անելիքների մասին.

«26-ը բավականին լավ տարիք էր ինձ համար, հասցրեցի ահագին գործեր իրականացնել, այնպես որ, չեմ դժգոհում: Իսկ առաջիկայում նախատեսում եմ շարունակել աշխատանքս եւ փորձել նոր հաջողություններ գրանցել: Թե թատրոնի, թե կինոյի հետ կապված մի քանի նոր նախագծեր կան, որոնք, հուսով եմ, հաջողությամբ կընթանան»,- պամեց դերասանուհին:

Իսկ զրույցի վերջում հոբելյարը կարեւոր համարեց իր ծննդյան օրը շնորհակալություն հայտնել Աստծուն.

«Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ. ծնողներիս համար եմ շնորհակալ, որովհետեւ նրանք ինձ համար պատրաստ են ամեն բանի, շնորհակալ եմ նաեւ քրոջս համար՝ տա Աստված, որ բոլորն ունենան այնպիսի քույր ու ընկրներ, ինչպիսիք իմն են: Աստծուն շնորհակալ եմ նաեւ աշխատանքիս համար: Իմ կյանքում ոչինչ չի պակասում, պետք է  բավարարվել այն ամենով, ինչ ունես եւ ուղղակի շնորհակալ լինել»,- ավարտեց Սոնան:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement