Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 570-ի
SOCIETYԱռնվազն 570 մարդ է զոհվել 1979 թվականից ի վեր Էկվադորում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հարավամերիկյան այդ պետության գլխավոր դատախազությունը:
Ներկայում ճանաչվել եւ ազգականներին են հանձնվել 526 զոհվածների մարմիններ: Հայտնի է, որ տարերքի հարվածից տուժել է ավելի քան 5 հազար մարդ:
7,8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել ապրիլի 16-ին Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված վնասն առայժմ գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի վերականգնումը կտեւի մի քանի տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



