Օրվա բաղադրատոմս. Աղցան «Սպիտակաձյունիկ»
LIFEԲաղադրամասեր՝
40 գրամ հաց
2 ճաշի գդալ մեղր
10 մլ կոնյակ
150 գրամ հավի ֆիլե
200 գրամ հազարի տերևներ
50 գրամ պանիր
1 հատ խնձոր
80 մլ նարնջի քամած հյութ
Նռան հատիկներ
3 ճաշի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակ՝
Մեղրը միախառնել կոնյակի հետ։

Հացերը քառակուսաձև կտրատել, տապակել, լցնել մեղրի ու կոնյակի խառնուրդի մեջ, հետո տեղափոխել մաքուր ամանի մեջ։


Հավի ֆիլեն տապակել։

Նարնջի հյութը միախառնել մայոնեզին։

Պանիրն ու հազարը կտրատել։

Բոլոր բաղադրիչները շարել ամանի մեջ, վերջում զարդարել նռան հատիկներով։



1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



