Կառավարությունն ընդունեց Սևանի իշխանի պաշարների վերականագնմանն ուղղված նոր որոշում
ECONOMICSՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով սահմանվում է՝ Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել համալիր ծրագրի շրջանակներում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով և ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով:
Մեկ այլ որոշմամբ էլ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվեց 0.6445 հեկտար հողամաս:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համալիր ծրագրի շրջանակներում «Սևան Ակվա» ՓԲ ընկերության կողմից ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, որոնք նախատեղված է տեղակայել Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորությամբ: «Որոշման ընդունումը կնպաստի Սևանի իշխանի պաշարների վերականգմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: