Նախատեսվում է առաջիկա տարիներին ապահովել դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճ
ECONOMICSՀՀ կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը գործադիրի նիստում նշեց, որ ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: «Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են լինելու նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:
Ակնկալվում է, որ ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը: