Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել ստիպել Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները

INTERNATIONAL NEWS

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրանյանը վեհաժողովի լիագումար նիստում դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զուրաբյանն իր ելույթում հիշեցրել է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչը պատերազմական առաջին լուրջ պոռթկումն էր` 1994 թվականից հիմնականում պահպանված զինադադարից հետո:

«Քառօրյա պատերազմը հակամարտության երկու կողմերից մարդկային կյանքերի մեծ կորուստների պատճառ է դարձել և մեծապես վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը` Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրել է իր անսահման արհամարհանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (այն մարդկանց, որոնց նրանք համարում են Ադրբեջանի քաղաքացիներ)` ավտանգության պայմաններում ապրելու և սեփական ճակատագիրը ազատորեն որոշելու իրավունքների հանդեպ: Դա հենց այն է, ինչի պատճառով էլ այս հակամարտությունն առաջացավ ի սկզբանե»,- ասել է Զուրա բյանը:

Նա նշել է՝ երբ Լեռնային Ղարաբաղը օրինական ճանապարհով Ադրբեջանից անկախանալու որոշում ընդունեց, այդ թվում` 1988 թվականին իր խորհրդարանի որոշմամբ և 1991 թվականի անկախության մասին հանրաքվեով, դրան հետևեցին այդ ինքնորոշումը էթնիկ զտումների և ջարդերի ու ռազմական գործողությունների միջոցով ճնշելու Ադրբեջանի գործողությունները: «1991 թվականին Ադրբեջանը համագործակցելով խորհրդային զորքի հետ` Լեռնային Ղարաբաղի 24 գյուղերից տեղահանել է հայ բնակչությանը, իսկ 1992 թվականին Ստեփանակերտի անհամաչափ ռմբակոծությունը ավելի քան հազար մարդկային կյանքե ր է խլել:
Հենց նման գործողություններին էլ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նրա շուրջը անվտանգության գոտի են ստեղծել»,- ասել է Զուրաբյանը:

Նա հավելել է, որ խաղաղ կարգավորման ներկայիս ծրագիրը, որը ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, որը պետք է արտահայտվի դրա վերջնական կարգավիճակի հարցով միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացումով, և անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում` ավտանգության գոտու հետ փոխկապակցված: «Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է բարեխղճորեն բանակցություններ վարելուց, մերժում Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունները ու զինադադարի մասին համաձայնագրի տմրապնդմանն ուղղված այնպիսի քայլերը, ինչպիսիք են ռազմաճակատի գծից դիպուկահարների հեռացումն ու դիտորդական առաքելության ուժեղացումը»,- ընդգծել է պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ 10 տարվա ընթացքում այդ երկիրը զբաղված է եղել ռազմական նախապատրաստմամբ, ինչի միակ նպատակն է վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերին, և ոչ թե հաշտեցման գնալ նրանց հետ: Միջազգային հանրությունը պետք է ապահովի, որ Ադրբեջանը հարգի միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը, այն է` հրաժարումը ուժի կիրառումից կամ սպառնալիքից հակամարտությունների լուծման նպատակով:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference