93 տարեկան հասակում վախճանվել է Ջեյմս Բոնդի մասին չորս ֆիլմերի ռեժիսոր Գայ Հեմիլթոնը
INTERNATIONAL NEWS93 տարեկան հասակում վախճանվել Է կինոռեժիսոր Գայ Հեմիլթոնը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող չորս ֆիլմերի ռեժիսորը: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել Է Guardian թերթը:
«Բրիտանացի կինոռեժիսոր Գայ Հեմիլթոնը, որը հայտնի Է Ջեյմս Բոնդի մասին չորս հանգուցային ֆիլմերի վրա իր կատարած աշխատանքով, վախճանվել Է 93 տարեկան հասակում»,-գրում Է թերթը՝ չճտելով նրա վախճանվելու վայրը:
Հեմիլթոնը եղել Է Ջեյմս Բոնդի մասին արկածների շարքի չորս կինոնկարների ռեժիսորը: Խոսքը վերաբերում Է «Գոլդֆինգերը» (1964 թ.) եւ «Ադամանդներն ընդմիշտ են» (1971 թ.) ֆիլմերին, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել դերասան Շոն Քոները, ինչպես նաեւ «Ապրիր եւ թույլ տուր մեռնել» (1973 թ.) եւ «Ոսկե ատրճանակով մարդը» (1974 թ.) ֆիլմերին, որոնցում սուպերագենտին մարմնավորել Է Ռոջեր Մուրը: Ընդհանուր առմամբ նրա ֆիլմադարանում կան շուրջ քսան կինոնկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



