Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ճակատագրով կապվածները… Քյարամ Սլոյան և Արմենակ Ուրֆանյան

SOCIETY

Hayzinvor.am-ը գրում է.

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքովհակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին  հյուսիսարեւելյան ուղղությամբտեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմը ետ էրմղում հենակետը գրավելու՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի փորձերը: Երրորդ վճռական հարձակմանժամանակ թշնամին գործեց ամբողջ ուժով: Կապիտան Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու  զինվորների ապահով հետնահանջը: Հրամանին չէրենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը…

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ

Երբ ուղևորվում էի շարքային Քյարամ Սլոյանի հայրենի Արտաշավանգյուղը, մտածում էի, որ հոդվածս նվիրվելու է Արցախի համար մղվածքառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հիշատակին, որըվճռական պահին մենակ չի թողել հրամանատարին: 19-ամյա տղայիգործած սխրանքին արդեն շատ լրատվամիջոցներ էին անդրադարձել:Սակայն մի հարց ինձ հանգիստ չէր տալիս. ո՞վ է եղել այնհրամանատարը, որի ետևից է մահվան վտանգն արհամարհելով նետվել քաջարի տղան: Կարճ ժամանակ անց ինձ համար պարզ էր դառնալու,որ զինվորը առանց մի պահ անգամ տատանվելու անձնվիրաբարփոխհատուցել է հրամանատարի՝ իր ենթակաների հանդեպ ունեցածանսահման սերն ու նվիրվածությունը:

Հերոսի՝ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ծննդավայրում

 Արտաշավան հասնելով՝ տեսնելու էի այն տունը, որտեղ ապրել է Սլոյանը, այն սարերը, որտեղ մանկուց պարզ,խաշնարած տղան ընտանիքի հոգսերը հոգալու համար արածեցրել է գյուղի անասունները: Հարևանները, որ բոլորն էլկա՛մ Արցախյան պատերազմի մասնակից էին, կա՛մ այդ պահին սահմանում կռվողներ ունեին, մեկը մյուսից առաջընկնելով խոսում էին Սլոյանների ընտանիքի բարի  ու համեստ վարք ու բարքի մասին:

Ապրիլի երկուսին, երբ դեռևս բոթը չէր հասել գյուղ, Քյարամի հայրը վատ նախազգացում է ունեցել: Դադարեցրել էգործը հարևանի այգում և ասել. «Ուզում եք՝ տվեք վարձս, ուզում եք՝ չէ, բայց էսօր ձեռս չի գնում, որ աշխատեմ: Ոնցոր՝ սիրտս դանակով կտրտեն…»:

Այցելությանս օրը ներկաները փորձում էին սփոփել Քյարամիհարազատներին՝ հորը, մորն ու ավագ եղբորը: Թեև նրանք կարծես թեարդեն գտել էին իրենց միակ մխիթարանքը՝ իրենց որդին հերոս է: Մոտժամանակներս բանակ է զորակոչվելու Քյարամի փոքր եղբայրը՝ Հրաչոն:Դեպքից մի քանի օր առաջ նրան զինկոմիսարիատ էին կանչել: Ավագեղբոր իրավունքով Համոն ասում է. «Բա իհարկե պիտի՛ գնա: Մերվիշտը մղում է ոչ թե ետ կանգնելու, այլ հակառակը՝ թշնամունապացուցելու, թե ով ես դու: Արցախյան պատերազմի ժամանակ հայրսստացել է իր հոր մահվան լուրը, բայց ռազմի դաշտը չի լքել, չի եկելմասնակցելու թաղմանը… Թուրքերը իրենց արշինով են չափում մեզ.կարծում են՝ կվախենանք ու հեշտ ու հանգիստ ետ կտանք մեր հողերը:Սխալվում են: Իրենք էլ տեսան, որ հակառակը եղավ… Եղբորս գիտե՛մ, չէր լքի իր հրամանատարին, մենակ չէրթողնի:  Իմ ախպերն է, ես նրան լավ գիտեմ… Նրա հա–ն հա էր, չէ–ն՝ չէ: Իր էս արարքով մի անգամ էլ հաստատեցդա»:

Սգով համակված այս տանը՝ հարազատների ու բարեկամների շրջապատում, քեզ կոտրված, հուսահատ չես զգում:Զարմանալի զսպվածություն, արժանապատվություն, վեհություն կա նրանց վշտի մեջ: 

…Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրերին Քյարամ Սլոյանիհայրենի գյուղից՝ Արտաշավանից 15 տղամարդ է մեկնել Արցախ: Արցախյան ազատամարտի մասնակից  հայրը՝Քալաշ Սլոյանը, ուխտել է մեկնել Մարտակերտ՝ ազգային բանակի զինծառայողների ու աշխարհազորայինների հետկողք կողքի պաշտպանելու մեր հայրենիքը:

Հերոս հրամանատարի՝ ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ տանը

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ

Հերոսի տան ճանապարհին ծաղկավաճառի կողքով անցնելիս  քայլերսդանդաղեցին. ուզում էի հայացքով ընտրել նրա հիշատակին արժանիամենալավ ծաղիկները… Ծաղկավաճառ աղջիկը որսաց մոլորվածհայացքս, մոտեցավ, հարցրեց. «Ի՞նչ առիթով է՝ տխրությա՞ն,ուրախությա՞ն»: Չգիտեի՝ ի՞նչ պատասխանեմ… Ինձ հավաքեցի ուասացի. «Հերոսի մոր մոտ եմ գնում… Մարտակերտում զոհվածկապիտանի…»: Աղջիկը լուռ գլխով  արեց: Հետևում էի, թե ինչպես էրհատ–հատ ընտրում կարմիր հոլանդական վարդերից լավագույնները,խնամքով փաթեթավորում: Ավարտելով՝ ինձ մեկնեց հոյակապ փունջը. «Վճարել պետք չէ,- ասաց նա,- հերոսի համար է…»:

Նայում էի տիկին Համեստի՝ խնամքով կահավորած պատվո անկյանկողմը: Լուսանկարից պայծառ ժպտում էր  հերոսը: Սեղանին շարված էին ՀՀ ազգային բանակի կապիտան,թեյքվանդոյի եռակի  չեմպիոն Արմենակ Ուրֆանյանի գերատեսչական մեդալներն ու պատվոգրերը: Նա երկու անգամճանաչվել է «Վաշտի լավագույն հրամանատար»: Պատից կախված է զինվորական համազգեստը: 

–Ինձ թվում է՝ Քյարամը անպայման կուզենար, որ Ձեզ  հետ էլ հանդիպեի…,- ասում եմ, ու առաջին հայացքիցտարօրինակ միտքը, որ այս օրերին ինձ հանգիստ չի տալիս, շատ բնական է ընդունում զոհվածի մայրը: 

–Իրենք վերջում արդեն երկուսով են մարտը մղել… Չի ուզեցել մենակ թողնել հրամանատարին… Մի անգամԱրմենակս  ինձ պատմեց, որ մի շատ լավ զինվոր ունի՝ ազգությամբ եզդի: Հատկապես ուշադիր էր նրա նկատմամբ:Տղայի հայրն ու մայրը որոշել էին զորացրվելուց հետո ոչխար մորթել Արմենակիս համար: Որդիս ուրախանում էր,  որհարգված է, բայց անմիջապես էլ ավելացնում էր. «Ես ո՞նց թույլ կտամ էդպիսի բան»: Երբ առաջին օրը եզդի տղայիանունը կարդացի,  անմիջապես մտքովս անցավ,  որ հենց նույն տղան է…: 

Զուսպ, քչախոս կապիտան Ուրֆանյանը ծնողներին իր մասին քիչ բան է պատմել, փոխարենը սիրել է խոսել իրզինվորների մասին: Նորակոչիկներին կրտսեր եղբոր պես է վերաբերվել, զորավիգ է եղել:

 –Եթե հանկարծ զգար, որ զինվորը շատ է հոգնած՝ քնատ վիճակում,դիրքում կփոխարիներ նրան: Մարտակերտով մեկ նրան սիրում էին: ՈւՄարտակերտի համար էլ ընկավ… 

Ուրֆանյանների ընտանիքը երկար տարիներ բնակվել է ՍանկտՊետերբուրգում: Արմենակն ու կրտսեր եղբայրը այնտեղ են հասակ առել:

–Սիրում էր դաշույններ, հրացանի մասին էլ չենք խոսում,- ասում էհերոսի մայրը,-մանկապարտեզի ճանապարհին՝ Սուվորովի անվ.զինվորական  ուսումնարանի մոտով անցնելիս, ամեն անգամ ասում էր. «Ես էստեղ եմ սովորելու»: Վազգեն Սարգսյանի մասին որդուս վեցերորդդասարանում եմ պատմել, Ռուսաստանո՛ւմ: Բայց չեմ մտածել, որհայրենիքին նվիրումը նրա մեջ այդքան խորն է նստած: Քանի որ ռազմական գործն այդքան շատ էր սիրում, մտածեցի՝ավելի լավ կլինի գնանք Հայաստան, այնտեղ սովորի: Այդպես էլ եղավ՝ սովորեց Վ. Սարգսյանի անվան ռազմականինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետում: Զարմանում էի՝ եթե մեր տոհմում զինվորականներ չեն եղել,Արմենակիս մեջ էդ գենը, ձգտումը որտեղի՞ց էր: Իմ այն հարցին, թե ուրֆացի հո չե՞ն եղել նախնիները,պատասխանում է. «Հազվագյուտ ազգանուն են կրում տղաներս… Գուցե իրո՞ք նրա հայրական կողմի պապերըՈւրֆայից են եղել և մասնակցել են  հերոսամարտին, չգիտեմ…

…Դեպքից հետո, երբ եղբայրը իմացել է, որ զոհվածներից մեկը ինքը իրեն նռնակով պայթեցրել է՝ թշնամուն ողջչհանձնվելու համար,  մորը ասել է. «Էլ ո՞վ  կարող է լինել, եթե ոչ՝ նա, մամ…»:    

Երբ արդեն պատրաստվում էի հրաժեշտ տալ Արմենակի մորը, զգացի, որ էլի մի բան ուներ ասելու. «Ասում եք՝Քյարամի մորը տեսել եք… Ես կուզեի հանդիպել…»: Հեռախոսն ունեի և անմիջապես հեռաձայնեցի… և ունկնդիր  եղաիրենց  հերոս որդիներին կորցրած երկու մայրերի խոսակցությանը:  Փորձելով խնայել միմյանց՝ նրանք միայնմխիթարանքի ու քաջալերանքի զուսպ խոսքեր էին փոխանակում, հորդորում մեկմեկու ամուր մնալ՝ հանուն  իրենցքաջարի զավակների հիշատակի: Շնորհակալություն էին հայտնում միմյանց՝ հավատարիմ ու հպարտ զավակներմեծացնելու համար: «Ուզում էինք գալ ձեր տուն»,- ասում է զինվորի մայրը: «Սիրով կսպասեմ»,- պատասխանում էհրամանատարի մայրը:

…Երկու հերոս իրենց մայրերի ու բոլորիս հիշողության մեջ շարունակելու են ապրել.  կողք կողքի՝ միշտ պատրաստ…ամենադժվար պահերին նեցուկ լինելու մեզ, միմյանց, բոլորին…

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board