Օբաման այցով ժամանել է Մեծ Բրիտանիա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 21-ին ժամանել է Լոնդոն՝ համոզելու բրիտանացի ընտրողներին՝ առաջիկա հանրաքվեի ընթացքում չհրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ինչպես ասել է նախագահը, մենք պաշտպանում ենք ուժեղ Միացյալ Թագավորությանը Եվրամիության կազմում»,- նշել է Բեն Ռոդսը՝ Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնականը:
Օբաման Լոնդոն իր այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Նա պլանավորում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



