ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ հակամարտող կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ-ն է: Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, հստակ նշել է, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու կարգավորմանը: Եվ մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ աշխատելուն` հանուն տևական խաղաղության»,- ասել է Քիրբին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



