Հարավային Կորեայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից
INTERNATIONAL NEWSԿորեայի Հանրապետության հարավային մասում ապրիլի 22-ին մեկ մարդ Է զոհվել, եւս ութը՝ վիրավորվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
«Աղետը տեղի Է ունեցել Յոսու նավահանգստային քաղաքի մերձակայքում: Այդ պահին գնացքում ընդամենը եղել Է 27 մարդ»,- նշել են աղետի վայր ժամանած քննիչները:
Նախնական տվյալներով՝ մեքենավարն անտեսել Է կարգավարի ցուցումները եւ շրջադարձին արագությունը չի նվազեցրել ժամում մինչեւ 50 կիլոմետր՝ այն գերազանցելով 2,5 անգամ:
Ներկայում երկաթուղագծում երթեւեկությունը դադարեցված Է, նորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ մեկ օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



