Հոլիվուդյան աստղերի ամենագեղեցիկ հարսի զգեստների տասնյակը.
LIFEՁեզ ենք ներկայացնում հոլիվուդյան աստղերի հարսի ամենաշքեղ զգեստները:
Առաջին զգեստը ռոք երգչուհի Ավրիլ Լավինի զգեստն է: Նա հայտնի է իր էքսցենտրիկ ոճով, բայց այդ օրը նա բոլորին զարմացրեց իր նուրբ կերպարով: Նրա զգեստի հեղինակը Վերա Վանգն է:
Հաջորդ ամենաշքեղ և թանկ զգեստը հայազգի ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հարսի զգեստն է: Չնայած, որ նրա ամուսնությունը տևեց ընդամենը 72 օր, այնուամենայնիվ, նրա զգեստը համարվում է Հոլիվուդի ամենաշքեղ զգեստներից մեկը: Հեղինակը ևս Վերա Վանգն է:
Հաջորդը դերասանուհի Էվա Լանգորիայի հարսի զգեստն է: Այս շքեղ զգեստի հեղինակը Angel Sanchez-ն է: Էվայի զգեստը շարունակում է կրկնօրինակման ենթարկվել ամբողջ աշխարհի հարսիկների կողմից:
Հաջորդը Գվեն Ստեֆանիի Օմբրե ոճի հարսի զգեստն է: Զգեստը դիզայներ Ջոն Գալիանոյից է:
Հաջորդ ամենաշքեղ հարսի զգեստը Մերլին Մոնրոյինն է: Հետաքրքրին այն է, որ նա այս զգեստը գնել էր հասարակ խանութից՝ 250 ԱՄՆ դոլարով: Վերջերս զգեստը աճուրդի ժամանակ վաճառվեց 33,5 հազար դոլարով:
Երգչուհի Ֆեջին ընտրել է շքեղ հարսանյաց զգեստ «Dolce&Gabbana»-ից: Զգեստի վրա առկա են ադամանդներ: 
Ջեսիկա Սիմփսոնը ևս ընտրել է հարսանյաց զգեստ՝ Վերա Վանգից:
Գրեյս Քելիի հարսանյաց զգեստը մինչ օրս համարվում է ամենաէլեգանտը: Զգեստը ամբողջությամբ պատված է ծովային մարգարիտներով:
Ջենիֆեր Լոպեսի հարսանյաց զգեստը Վալենտինոյից էր: Երկար ժամանակ այդ զգեստը գլխավորում էր ամենագեղեցիկ հարսանյաց զգեստների ցանկը:
Դերասանուհի Էնն Հեթվեյի զգեստը ևս Վալենտինոյից է: 



