Կալիֆորնիայի Վենտուրա շրջանում Ցեղասպանության զոհերի հիշատակին արարողություն կկատարվի
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն տեղի կունենա Սուրբ Պատրիկ եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է mpacorn.com-ը:
Եկեղեցական արարողությունից հետո կքննարկվի Անահիտ ՄըքՔինի «Հարյուր տարվա զբոսանք. Հայկական ոդիսականը» խորագրով գիրքը, որում հեղինակը ներկայացրել է իր պապի պատմությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ դեռահաս Ստեփան Միսկջյանը կորցրել է իր ընտանիքը: Տարիներ հետո միայն ընտանիքը գտել է Միսկջյանի`վաղուց անհետացած գրությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



