Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


ՏՄՊՊՀ նախագահը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ

SOCIETY

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ապրիլի 22-ին ընդունել է ռուսական «X5 Retail Group» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: Տեղեկացնենք, որ  «X5 Retail Group» ընկերությունը ՌԴ-ում գործող մի շարք հայտնի առևտրային ցանցերի  (Перекрёсток, Пятерочка, Карусель և այլն  ) հիմնադիրն է և տնօրինում է ՌԴ տարածքում գործող  ավելի քան 7500 սուպերմարկետներ:

Հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված հայ արտահանող գործարարներին առնչվող խնդրին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

 Հիշեցնենք, որ օրերս Երևանում մեկնարկած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ  Ա. Շաբոյանը նշել է, որ թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային միջավայրի բարելավման վրա, այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք դեռևս լուծման կարիք ունեն: Մասնավորապես, ներկայացնելով ՏՄՊՊՀ-ին դիմած մի շարք գործարարների դժգոհությունները, Ա. Շաբոյանը նշել է, որ  վերջիններս ապրանքը իրացնելիս ռուսական մանրածախ առևտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների. խոշոր առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայ արտահանողների մուտքը: Վերջիններս հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ և նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ: Բնականաբար, միջնորդներն էլ  թելադրում են իրենց պայմանները, որոնք ոչ միշտ են նպաստավոր արտահանողների համար:

Մ. Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ հստակ գիտեն իրենց պահանջները ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր:    Բանախոսը  շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Բացի այդ, Ա. Շաբոյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ խնդիրը կներկայացնի իր գործընկերներին՝ այս ոլորտում մեր երկրների միջև գործող որոշակի օրենսդրական անհամապատասխանությունները քննարկելու նպատակով:   

ՏՄՊՊՀ-ը հետևողական  է խնդրի կարգավորման հարցում, այդ իսկ նպատակով առաջիկայում կնախաձեռնի նաև հանդիպում արտահանմաբ զբաղվող հայ գործարարների և ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation