Արցախին ուղղված օգնության գումարն անցնում է երեք միլիարդ դրամի սահմանը
ECONOMICSԱրցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21 ժամանակահատվածում չորս հազար 493 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ երեք միլիարդ 384 միլիոն 195 հազար 471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները։
Միայն ապրիլի 21-ին 118 անձանց կողմից փոխանցվել է 54 միլիոն 441 հազար 478 դրամ: Արցախի կառավարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:
«Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում»,- նշված է հաղորագրության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան