Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Օբամային դիմավորել Է Վինձորի դղյակում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ նրանց ճաշկերույթ Է սպասում Մեծ Բրիտանիայի թագավորական զույգի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ:
Օբամա ամուսինները ուղղաթիռով վայրԷջք են կատարել մարգագետնում, որտեղ նրանց դիմավորել են Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը:
Օբաման թագուհուն շնորհավորել Է 90-ամյա հոբելյանի առթիվ: Ողջագուրումներից հետո նախագահական զույգը նստել Է սեւ «Ռեյնջ Ռովերը», որը վարել Է 94-ամյա արքայազն Ֆիլիպը:
Այսպիսով՝ Օբաման դարձել Է արտասահմանցի առաջին ղեկավարը, որն արժանացել Է Եղիսաբեթ Երկրորդին նրա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու պատվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



