Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի գիտությունների ակադեմիան շարունակում է կեղծել պատմությունը

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մամեդովը կառույցի գիտխորհրդում «ԱԳԱ-ում բարեփոխումներ եւ արդի փուլում Ադրբեջանի պատմության ակտուալ խնդիրները» թեմայով ունեցած ելույթում հայտարարել է, որ «միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերը պետք է փոխվեն»: Նա նաեւ հավելել է, որ Դերբենդը, Բորչալուն պետք է նորից ուսումնասիրվեն, քանի որ չի կարելի «մոռանալ մեր պատմական հողերը»:

Այս մասին, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ակադեմիկոս-պատգամավորը դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ բազմաթիվ մայրաքաղաքներում հիմնվելով համաշխարհային պատմագիտության վրա համոզմունք ենք հայտնում, որ Ադրբեջանը պետականության պատմություն չի ունեցել, իրանական Ատրպատականում բնակվող, իր խոսքով` «ադրբեջանցիներն» էլ ներկայացվում են որպես «հետագայում թուրքալեզու դարձած պարսիկներ»:

Պատգամավորի խոսքով` ներկայում պատրաստվում են Ադրբեջանի պատմության  նոր ակադեմիական հրապարակմանը:

Նա հավելել է, որ Դերբենդի, Բորչալուի պատմությունը պետք է նորից ուսումնասիրվի:

Ադրբեջանցի ակադեմիկոսն անդրադարձել է նաեւ «Վիքիպեդիա» ինտերնետյաին հանրագիտարանին, որում, իր խոսքով, իբր, «ստորացվում է Ադրբեջանի պատմության անհատականությունները»:

«Ադրբեջանի պատմագիտության մեջ արգելված խնդիրներ կան: Այսօր դոկտորական թեզերում Ադրբեջանի տարածք ասելիս նկատի է առնվում Խորհրդային միության կազմում Ադրբեջանի տարածքը: Այլ երկրների նկատմամբ տարածքային պնդումներ չունենք, սակայն, մենք պատմական հողեր ունենք: Հենց այդ պատճառով պատմության դասագրքերը, ակադեմիական հրապարակումները խեղված վիճակում են: Ինչպես այսօր մենք ձեռք չենք քաշում Ֆիզուլիից, այնպես էլ չպետք է մոռանանք մեր պատմական հողերը: Մի հարց էլ նշեմ, որ Վիքիպեդիայի հանրագիտարանում ստորացվում է Ադրբեջանի պատմության անհատականությունները», -նշել է նա:

Նա նշել է, որ անհրաժեշտ է նորից վերանայել եւ վերաշարադրել 19-20-րդ դարերի Ադրբեջանի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունները:

ԱԳԱ-ի գիտխորհուրդը կոնֆերանսում Յակուբ Մահմուդովին խորհուրդ է տվել հանդես գալ կոնկրետ առաջարկություններով:

Յագուբ Մամեդովը դեռեւս 2011 թվականին հայտարարել էր, որ իր ղեկավարած ինստիտուտը պատրաստում է հրատարակել «Ադրբեջանի պատմություն» նոր գիրքը:

Այն ժամանակ նա հայտարարել էր, որ «ավելի վաղ հրատարակված «Ադրբեջանի պատմություն» եռահատորում չեն ներառվել «ադրբեջանական Երեւանյան խանությունը» (Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի սիրած բազմիցս արած արտահայտությունը), Դերբենդի խանությունը (Դաղստան), Բորչալուն (Վրաստան) եւ «Հաավային Ադրբեջանը» (իրանական Ատրպատականի արեւելյան եւ արեւմտյան հատվածները):

«Ադրբեջանի պատմության» նոր հրատարակության մեջ ներառվելու են ադրբեջանական բոլոր պատմական հողերը», -ասել է նա:

Ինչպես երեւում է` Ադրբեջանի «գիտությունների» ակադեմիայում որոշել են կրկին վերանկարել երկրի պատմությունը` բացահայտորեն նկրտումներ ունենալով այս անգամ արդեն Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքների նկատմամբ եւս:

Հետքարքիր է, որ Ադրբեջանի վայ պատմաբանների «գիտական» հայտնագործությունները ծաղրի է արժանանում նաեւ ադրբեջանցիների կողմից: Այսպես, 2011 թվականի օգոստոսին vesti.az կայքը գրել էր. «Մեր ներկայիս պատմաբաններն ավելի շատ պիտանի են քարեր քարշ տալ, քան զբաղվել պատմությամբ»:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation