Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 8 տարի ազատազրկման
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սելիմովը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր այդ մասին վճիռը հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը:
Ավելի վաղ դատախազը Մեհման Սելիմովի համար պահանջել էր 10 տարի ժամկետով ազատազրկում:
Մեհման Սելիմովին մեղադրանք է ներկայացվել «խոշոր չափերի յուրացում» եւ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով:
Մեհման Սելիմովը ձերբակալվել էր 2014 թվականի նոյեմբերի 25-ին:
Վերջին մեկ տարում կոռուպցիոն գործողությունների պատճառով Ադրբեջանի ՊՆ-ից հեռացվել են 25-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ, որոնց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



