Yerevan, 07.November.2026,
00
:
00
BREAKING

ՀՀ-ն և ՌԴ-ն համակարծիք են՝ ԼՂ հարցում ուժի կիրառումն անընդունելի է. ՀՀ ԱԳ նախարար

INTERNATIONAL NEWS

 ՀՀ արտաքին գործերի նախարար և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասուլիս են անցկացրել։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած՝ Էդվարդ Նալբանդյանի ելութի և լրագրողների հարցերին պատասխանների տեքստը.

«Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղյակ եք, մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։ 

Այսօր պարոն Լավրովը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ, առավոտյան արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Քիչ անց պարոն Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահը։
Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկ րների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։ 

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։ 

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապր իլի 8-ին։ 

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։ 

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։ 

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։ 

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադաձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:


Հարց. Մի քանի օրից Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը: Հայտնի է, որ Հայաստանը բոյկոտում է այ ն: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այս բոյկոտը և այս որոշումը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացմանն Ադրբեջանում, ապա դրա գումարումը մի երկրում, որտեղ ծաղկում են հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքներ: Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարվում են և կոպտագույն ձևով անտեսվուÕ ´ են. ինչպե՞ս կարող էր Հայաստանը մասնակցել այդ ֆորումին:

Գիտեք, որ արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց այդ կապակցությամբ: Մենք չենք կարող նաև պաշտպանել կոնսենսուսը, ինչ վերաբերում է ֆորումի եզրափակիչ հռչակագրին: Իհարկե հնչում են տեսակետներ, որ ինչ-ինչ բացեր կգտնեն կանոնակարգի մեջ կամ, խախտելով այն, կփորձեն ընդունել այդ հռչակագիրը։ Կարծում եմ՝ դա որևէ կերպ չի բարձրացնի յոթերորդ ֆորումի հեղինակությունը:

Այսօր հայտնի է դառնում, որ շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են այդ ֆորումին մասնակցության մակարդակը։ Հույս կարելի է հայտնել, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել այդ ֆորումին մասնակցությունը, բավարար համարձակություն կունենան, որպեսզի համապատասխան ձևով արտահայտվեն, քննադատեն այդ երկրում հայատյացության, այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումները, այն բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ։ Համապատասխանաբար, այդ ֆորումը կարող է դառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, տարրական քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ:

Հարց. Հարցս երկու նախարարներին է ուղղված: Պարոն Լավրով, ռուսական լրատվամիջոցներում, հղում անելով և Կրեմլի, և Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրներին, հրապարակումներ եղան, որ և Հայաստանը, և Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը: Խնդրում եմ ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ:

Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին. պարոն նախարար, կարծիքներ հնչեցին, որ ապրիլյան պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, արտգործնախարարությունը և անձամբ նախարարը հայտնի չէ, թե ինչով էին զբաղվում: Խնդրում եմ Ձեր տեսակետն այս մասին: 

Էդվարդ Նալբանդ յան. Մինչ ինձ վերաբերող հարցին պատասխանելը կցանկանայի ասել, որ, փաստորեն, իմ ռուսաստանցի գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չէ, որ մերժել է Կազանը, այլ Ադրբեջանն է մերժել: Այդ նույն քայլն Ադրբեջանն արեց նաև Կազանից առաջ, ինչպես ես բազմիցս ասել եմ, Սոչիում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում և այլն: Եվ այդպես կարող ենք հասնել Կազանից տասը տարի առաջ՝ նաև Փարիզում: Իրականությունը սա է:

Ինչ վերաբերում է քննադատություններին. եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին , ինչ որ անում են արտգործնախարարությունը, հայ դիվանագետները պետք է մենք հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից, մեր աշխատանքի բնույթի ընկալումից: 

Խոսքն այստեղ ինչ-որ գաղտնիքներ բացելու կամ փակելու մեջ չէ։ Ուղղակի ավելի արդյունավետ աշխատանքի մասին է խոսքը: Եթե այդ նույն քննադատները նայեն արտգործնախարարության կայքէջը, ապա գոնե այն մասով, ինչ որ հրապարակված է, կտեսնեն, որ, ինչպես դուք ասում եք, իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո՝ երկու օր առաջ՝ մարտի 30-ին, ես Ժնևում ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվի րված՝ արտգործնախարարների հանդիպմանը, մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությանը, ապրիլի 3-ին արդեն Երևանում ընդունում էի մի քանի պատվիրակություններ, ներառյալ նաև՝ Կնեսեթի պատվիրակությանը, ապրիլի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում, ապրիլի 5-ից 7-ը Բեռլինում էի Նախագահի հետ՝ պաշտոնական այցի ընթացքում, ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի և Բորդյուժայի հետ, ինչպես նաև ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանն էի մասնակցում, ապրիլի 9-ին Երևանում ը նդունում էի եռանախագահողներին, դրանից հետո՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, որից հետո՝ այցելություն Պեկին և այլն: 

Այդ ընթացքում նաև մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ են կայացել, որոնք նվիրված են եղել հենց այս իրադարձություններին, այս ճգնաժամին: Եվ, ինչպես ասացի, այս ագրեսիայի սանձազերծումից հետո առաջին վայրկյաններից առաջին կապը հաստատվել է հենց արտգործնախարար Լավրովի հետ, շարունակվել նաև տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների իմ այլ գործընկերների հետ: 
Սա միայն արտգործնախարարի մասով: Բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվում մեր դիվանագետների՝ թե արտգործնախարարության կենտրոնական ապարատի, թե դեսպանությունների կողմից: 

Կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները: Բայց այն, ինչ Դուք եք մեջբերում, ինչ որոշ քննադատներ ասում են, ապա դա շինծու և սին քննադատություն է»:

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality