Դամասկոսի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Սիրիայի օդուժին
INTERNATIONAL NEWSԴամասկոսի մոտ վթարի ենթարկված МиГ-23 կործանիչը պատկանել է Սիրիայի օդային ուժերին: Այս մասին Interfax-ին հաղորդել է սիրիական զինված ուժերում իր աղբյուրը: «Ինքնաթիռը նոր էր վերանորոգվել և իրականացրել պլանային թռիչք: Այն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուն կատապուլտի միջոցով լքել է ինքնաթիռը»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հրապարակում էր եղել վթարի մասին: Համաձայն դրա` ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով:
«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել էր, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



