Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ
SOCIETYԲաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքո վ:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ է կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով ոստիկանության պահանջին: Դրա արդյունքում Բաղրամյան պողոտայի սկզբնամասից որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև լրագրողներ, ոստիկանությունից նշեցին, որ այս պահին հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



