Արարատ լեռը գերել է Լավրովին
SOCIETYԱրարատ լեռան երևանյան տեսարանը գերել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Լավրովն այդ լուսանկարում իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս.Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,- գրել է Զախարովան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում էր: Նրան ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



