Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Անպատժելիությունը ցեղասպանության կրկնության համար պարարտ հիմք է. Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջի

SOCIETY

Պատմությունը ցույց է տալիս, որ մեր օրերում ավելի հավանական է, որ ցեղասպանություններ և կոտորածներ իրականացնեն այն երկրներն ու հասարակությունները, որոնք նախկինում գործած նման հանցանքի համար չեն պատժվել: Այս տեսակետը պատկանում է Նյու Ջերսիի Ստոքթոն համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության հարցերով դոցենտ Էլայզա ֆոն ՋÕ �յդեն-Ֆորջիին, ով այս օրերին գտնվում է Երևանում` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին: «Արմենպրես»-ը զրուցել է գիտնականի հետ` փորձելով պարզել նրա տեսակետները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այս հարցում Թուրքիայի դիրքորոշման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման տեսլականների շուրջ:

-Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

- Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին ասորիների, հույների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունները ճանաչելը բխում է հենց Թուրքիայի շահերից: Ճանաչումը թույլ կտա Թուրքիային հաշտվելու սեփական անցյալի հետ և այս զանգվածային հանցագործության ճանաչման հարցում միանալու համաշխարհային հանրությանը: Ճանաչումը միաժամանակ թույլ կտա Թուրքիային դիտարկել իր քաղաքական ավանադույթներն ավելի թարմ տեսանկյունից, ինչը, գուցե, երկրի սահմաններում կնպաստի ավելի մեծ հանդուրժողականության, ինչպես նաև բազմազանության հա րցում առավել արդյունավետ մոտեցումների:

-1948 թվականին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայում ընդգծվում էր այդ հանցանքի դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ կլինի ապագայում ցեղասպանությունները կանխելու հարցում:

- Այո, համամիտ եմ Ձեզ հետ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի կանխելու ցեղասպանությունները մի քանի ձևով: Դա ցույց կտա, որ միջազգային հանրությունը պահանջում է անցյալում ցեղասպանություն իրականացրած երկրներից քայլեր ձեռնարկել ապագայում հասցված վնասը հաշվելու և վերականգնելու համար: Այն ուշադրություն կհրավիրի ցեղասպանության տեսակների վրա, որոնք այնքան ճանաչված չեն, որքան Հոլոքոստը, և ժամանակ առ ժամանակ կրկնվում են, հատկապես այժմ ԻԼԻՊ-ի կողմից՝ ընդդեմ Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների (տղամարդկանց և հասուն տղաների ուղղակի կոտորածը, կանանց, աղջիկների և ավելի երիտասարդ տղաների բռնաբարություններն ու ստրկացումը): Դա ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անցյալի քայլերը չկրկնի այսօր երկրի արևելյան հատվածներում, որտեղ այժմ պետությունը մեծ բռնություններ է գործադրում քուրդ ազգաբնակչության նկատմամբ: Ճանաչումը կծառայի կրոնական ազատությանն ու հանդուրժողականությանը և կնպաստի բազմազանության ու բազմամշակութայնության նկատմամբ մեր հանձնառությանը:

- Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության հարցում այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

- Ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունները մեզ սովորեցրել են՝ առավել հավանական է, որ ներկայում ցեղասպանություն և զանգվածային կոտորածներ կիրականցնեն այն երկրներն ու հասարակությունները, որոնք նախկինում ցեղասպանություն են իրականացրել առանց դրա համար պատասխանատվություն կրելու: Անպատժելիությունը ցեղասպանությունների կրկնության համար պարարտ հիմք է:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ձեր կարծիքով` որքանով են կարևոր փոխհատուցման պահանջները:

- Որպես մի մարդ, ով կիսով գերմանացի է, կարող եմ ասել, որ հասկանում եմ, թե ինչքան բարդ է հասարակության համար առերեսվելն իր անցյալի հետ: Եվ այնուամենայնիվ, Թուրքիան ունի հնարավորություն ցուցադրելու գլոբալ լիդերություն՝ ճանաչելով Առաջին աշխարհամարտի տարիներին իր սահմաններում իրականցված ցեղասպանությունը: Ես հավատացած եմ, որ 1945 թվականից հետո Գերմանիայի անվտանգությունն ու կայունությունը գալիս է այն փաստից, որ Գերմանիան ստիպված եղավ առերեսվելու իր անցյալի հետ: Ազգային ինքնությունը կարող է հաղթահարել անցյալում իրականացված ցեղասպանության ճանաչումը: Իրականում, այդ ինքնությունը միայն ավելի է ամրապնդվում, երբ ներդրում է կատարվում ճշմարտության և բարոյական հեղինականության մեջ, որը գալիս է ճշմարտության պատասխանատվությունը ստանձնելուց: Ճանաչումը կարող է օգնել երկրների` խուսափելու անցյալի կրկնությունից ամեն անգամ, երբ ի հայտ է գալիս կրոնական և ազգային տարբերություններով պայմանավորված ճգնաժամը:

Այդուհանդերձ, միայն ճանաչումը բավարար չէ: Փոխհատուցումը ևս անհրաժեշտ է, քանի որ հասարակությունները, որոնք ցեղասպանության հետևանքով կործանվել են, տառապում են երկարաժամկետ ձևով՝ դարերի ընթացքում, ինչպես տեսնում ենք Հայոց ցեղասպանության դեպքում: Վերականգնումը կարող է լինել տարբեր ձևերով: Ճանաչման միջոցով սկսված գործընթացը կարող է հող նախապատրաստել վերականգման շուրջ բանակցությունների համար, իսկ դա իր հետևից կարող է բերել տարածքային զիջումներ, անվտանգության և առևտրի համաձայնագրեր, դեռևս Թուրքիայում բնակվող վերապրած ընտանիքների իրավական պաշտպանություն և այսպես շարունակ: Փոխհատուցման և վերականգնման հարցերն այսօր էլ շարունակվում են Հոլոքոստի հետ կապված, այսինքն դա երկարատև գործընթաց է: Սակայն հայերի հետ թուրքական պետության գործակցությունը կարող էր լինել լուրջ դրսևորում և բարոյական կառավարման մոդել, որին կարող էր հետևել ողջ աշխարհը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board