Ջորջիայում հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել
SOCIETYԱՄՆ Ջորջիա նահանգի Ափլինգ քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել: Ոստկանությունը պարզել է ենթադրյալ հանցագործի անձը ՝ նա 50 ամյա աֆրոամերիկացի Ուեյն Էնթոնի Հոուսն է, հայտնում է WRDW–ը:
Իրավապահ մարմինների տվյալներով, ապրիլի 22-ին, երկու միջադեպ է եղել իրարից մեկ մղոն հեռավորության վրա: Հրաձգության չորս զոհերը տեղում են մահացել, հինգերորդն էլ մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հայտնի է դարձել, որ զոհերից երկուսը կին են:
Կասկածյալի նկատմամբ խուզարկում է հայտարարված: Կոլումբիա օկրուգի շերիֆի ներկայացուցիչը հայտնել է, որ Հոուսը հրաձգություն էր սկսել այն բանից հետո, երբ իմացել էր, որ կինը դիմել է ապահարզանի համար, հայտնում է Lenta–ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



