Արաս Օզբիլիսը կարող է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում
SPORTԻսպանական «Լա լիգա»-ի 35-րդ տուրի շրջանակներում Մադրիդում կկայանա «Ռայո Վալյեկանո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որին հավանականորեն կմասնակցի նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով ակումբային կարիերան շարունակում է տանտերերի թիմում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ «Ռայո Վալյեկանո»-ի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը կարող է վերջապես վստահել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին և գոնե փոխարինման դուրս բերել «Արքայական» ակումբի դեմ խաղի 2-րդ խաղակեսում:
Արդեն հայտնի է, որ «Ռայո»-ի դեմ խաղին չի մասնակցելու «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ում մարզչական շտաբը պահպանում է Չեմպիոնների լիգայի շրջանակում Անգլիայում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի համար: Դժվար թե Զինեդին Զիդանը ռիսկի դիմի և հանդիպման առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս բերի վնասվածքից նոր-նոր ապաքինված Գարեթ Բեյլին: Ուելսցին, անշուշտ, խաղաժամանակ կունենա, սակայն դա կլինի երկրորդ խաղակեսում:
«Ռայո»-ն բավականին անկայուն ֆուտբոլ է ցուցադրում և դժվար թե կարողանա միավորներ խլել լավ թափ հավաքած «Արքայական» ակումբից՝ անգամ սեփական հարկի տակ կայանալիք խաղում: Այնպես որ, Պակո Խամեսը կարող է որոշակի խաղաժամանակ տրամադրել մինչև այժմ անտեսված ֆուտբոլիստներին, այդ թվում և Արաս Օզբիլիսին: Մնում է սպասել և տեսնել:
«Ռայո Վալեյկանո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին: