Պետությունները, մարդկանց նման, սիրում են անել այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվում
BLOGՄովսես Դեմիրճյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետությունները, մարդկանց նման, սիրում են անել այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվում:
Թուրքիայի մոտ լավ է ստացվում սպանելը, դրա համար էլ էրդողանը կոչ է անում պատերազմել: Ադրբեջանը մեծ (ան)«հաջողություններ» է գրանում համը հանելու գործում (շակալի նման), և ուրեմն պարբերաբար դիմել և դիմելու է այդ քայլին, քանի որ դա նրա մոտ ամենալավն է ստացվում:
Ռուսաստանը պատմականորեն ջանք ու եռանդ չի խնայել պատերազմելու, եթե ապագայում երևացել է երկրին գոնե մի փոքր կտոր հող միացնելու հեռանկար: Դա ռուսների մոտ լավ է ստացվում: Այս անգամ նման հեռանկար չկար, ուստի՝ չեղավ նաև պայքար: Առանց այդ հեռանկարի Ռուսաստանը չի պայքարում:
Մնում է հասկանալ, թե մեզ մոտ ինչն է լավ ստացվում: Դա կարևոր է, որովհետև հենց դա էլ մենք, ենթագիտակցորեն, հակված ենք անել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



