Անդոնյանի թիմն առաջադիմելու է
SPORTՖրանսիական «Լիգա 2»-ի ընթացիկ առաջնության 35-րդ տուրից առաջ պարզվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի թիմը՝ «Դիժոն»-ը, հաջորդ մրցաշրջանում կխաղա «Լիգա 1»-ում:«Արմենպրես»-ը հայտնում է, որ 35-րդ տուրի շրջանակում «Դիժոն»-ը մրցակցի հարկի տակ կխաղա «Օսերի» դեմ:
Անդոնյանի թիմը ներկա պահին անցկացրված 34 տուրերից հետո իր ակտիվում ունի 67 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ապրիլի 22-ին 4-րդ տեղում գտնվող «Հավր»-ը ոչ-ոքի է խաղացել «էվիան»-ի դեմ, իսկ լավագույն եռյակն եզրափակող «Մեց»-ը 2-0 հաշվով հաղթել է «Ռեդ Սթար»-ին: Ստացվել է այնպես, որ մրցակիցներն այլևս ոչ մի հնարավորություն չունեն հասնելու «Դիժոն»-ին:
«Լիգա 2»-ի 35-րդ տուրի «Օսեր»-«Դիժոն» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին: Հանդիպմանը կրկին մարզչի որոշմամբ հայտավորված չէ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը, ով վերջին անգամ «Դիժոն»-ի հիմնական կամզում հանդես է եկել արդեն անհիշելի ժամանակներում: