Ամենաազդեցիկ մարզիկների անունները հայտնի են
SPORTՀեղինակավոր «Time» պարբերականը օրերս կազմել էր ամենաազդեցիկ 100 անձանց ցանկը:«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ 100-յակում ընդգրկված են նաև մարզիկներ: Վկայակոչելով «Time»-ին՝ ներկայացնում ենք ամենաազդեցիկ 8 մարզիկներին, ովքեր ընդգրկվել են նշյալ ցանկում:
Ամենաազդեցիկ մարդկանց ցանկում մարզիկներ են Սթեֆան Քարին (բասկետբոլ, NBA-ի չեմպիոն), Լյուիս Հեմիլթոնը (ավտոմրցարշավորդ, F1-ի չեմպիոն), Ուսեյն Բոլթը (արագավազորդ), Սանիա Միրզան (թենիս, Wimbledon-ի, U.S. Open-ի և Australian Open-ի զուգախաղի չեմպիոն), Ռոնդա Ռոուզին (UFC-ի նախկին չեմպիոն), Ջորդան Սպայեթը (գոլֆ), Քեթի Լեդակին (լող) և Իբթիհաջ Մուհամեդը (սուսերամարտ):
Գուցե զարմանալի թվա, սակայն «Time»-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ֆուտբոլիստներ չկան: Ոչ Լեո Մեսսին, ոչ Նեյմարը և ոչ էլ Քրիշտիանու Ռոնալդուն չկան ամենաազդեցիկների մեջ: