Վարչապետը պահանջում է արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներկրողների համար
SOCIETYՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներմուծողների համար: «Քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով»,- կառավարության նիստում ընդգծեց վարչապետը:
Միաժամանակ, գործադիրը հաստատեց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



