Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Հայոց ցեղասպանությունը պատշաճ չդատապարտելը հիմք ստեղծեց եզդիների ջարդերի համար. Մուրադ Իսմայել

SOCIETY

Միջազգային հանրության ամոթն է, որ հարյուր տարուց ավելի անց էլ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, որին մեկուկես միլիոն մարդ է զոհ գնացել, հարյուր հազարավորներն էլ կրել են ցեղասպանության հետևանքներն իրենց հետագա կյանքի ընթացքում: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ-ում գործող«ՅԱԶԴԱ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Մուրադ Իսմայելը: «Դեռ ողջ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որն անհրաժեշտ է կորսված հոգիների, ցեղասպանության դաժանությունը վերապրած մարդկանց առջև հարգանքից ելնելով: Բացի այդ` եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր, Հոլոսքոստը, Կամբոջայում ու Հարավսլավիայում ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Եթե միջազգային հանրո ւթյունը ի վիճակի լիներ հստակ պատասխան տալու այդ ամենին, 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը տեղի չէր ունենա, ի վերջո»,-ասաց Մուրադ Իսմայելը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի հետևողական քայլերին, ապա Մուրադ Իսմայելի խոսքով` թուրքական կառավարությունը պետք է ընդունի իրականությունն ու առերեսվի պատմությանը, վերջապես ճիշտը խոսի: «Սա հարյուր տարի առաջ է տեղի ունեցել, բայց ճանաչումն այսօր կարևոր է հայերի համար ու այլ մարդկանց համար որպես մարդկային  ողբերգություն: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի դիրքորոշումը պետք է լինի իրողության ընդունումը, որ հայերի ու այլ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել 20-րդ դարասկզբին: Քանի որ Հ այոց ցեղասպանության տարիներին սպանվել են նաև եզդիներ»,-հավելեց եզդի հասարակական գործիքը:

Ադրադառնալով հայ հասարակության շրջանում եզդիների ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածությանը` Մուրադ Իսմայելը նկատեց, որ պաշտոնական շրջանակները բավականաչափ տեղեկացված են, ինչին իրենք ականատես են եղել նրանց հետ հանդիպումներում: «Բայց մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ եզդիների ցեղասպանության մասին: Եվ այս համաժողովը լավ առիթ է դրա մասին խոսելու ու ասելու, որ մեկ օրում 3-4 հազար եզդի սպանվեց Իրաքում, այդ թվում` ծերեր, երեխաներ, կանայք, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք, ովքեր չէին կարողացել փախչել րենց տներից»,-շեշտեց մեր զրուցակիցը: Նա գոյությունակություն հայտնեց, որ Նադիան (եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վերապրած) գլոբալ ֆորումի ժամանակ Երևանում խոսելու է եզդիների ապրած ցավի մասին մասին: «Նա այստեղ է ասելու, որ մենք կիսում ենք հայերի ողբերգության ցավը, բայց նաև շեշտելու, որ մեր վերքերը թարմ են ու մենք ձեր կարիքն ունենք կանգնելու մեր ժողովորդի կողքին` հանելու նրանց այս վիճակից»,-հավելեց Մուրադ Իսմայելը:

Նադիա Մուրադ Բասեե Տահան մարդու իրավունքների եզդի պաշտպան է: Նա առևանգվել է ԻԼԻՊ-ի կողմից՝ հազարավոր այլաղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014թ. օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել էր ԻԼԻՊ-իիշխանության տակ: Նրան հաջողվել է փախչել գերությունից և ճամփորել աշխարհով մեկ՝ եզդիական կրոնականփոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով:Նա մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice