Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը սատարել է եւ սատարելու է Արցախի ժողովրդին իր արդար պայքարում. Էդուարդ Շարմազանով

SOCIETY

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների եւ տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, կիպրոսաբնակ հայության, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խնդիրներին։

«Արմենպրես»-ին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչութան փոխանցած հաղորդագրության մեջ նաև նշված է. «ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը:

Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Կիպրոսը ոչ միայն ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 2015 թվականին ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Պարոն Շարմազանովի խոսքով՝ երկու բարեկամ ժողովուրդները տեսնում են Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստնը, միակողմանիորեն պաշտպանում եւ սատարում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել խաղաղ բնակիչներ, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հզոր է եւ կարողացել է կասեցնել ադրբեջանական ագրեսիան: Նա հավելել է, որ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց ազատության եւ անկախության համար, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, սատարել  է եւ սատարելու է ԼՂ ժողովրդին այդ պա յքարում: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Կիպրոսի իշխանություններին ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ հասցեական գնահատական հնչեցնելու կապակցությամբ. Կիպրոսի կառավարության հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ Ադրբեջանն է մեղավորն, այդ երկիրն է սանձազերծել ագրեսիան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիպրոսաբնակ հայության խնդիրներին: Սոֆոկլիս Ֆիտիսն ընդգծել է, որ Կիպրոսում հայկական համայնքն ակտիվ է, մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու դիմագիծը: Խոսելով գլոբալ ֆորումի աշխատանքների մասին՝ պարոն Ֆիտիսը համոզմունք է հայտնել, որ ֆորումը վերաբերում է ոչ միայն հայերին ու Հայոց ցեղասպանությանը, այլեւ բոլոր այն ժողովուրդներին, որոնք բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը եւ միմյանց աջակցելը»: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation