Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար. ամերիկացի սենատոր
POLITICSԱՄՆ հանրապետական սենատոր, Իլինոյսը ներկայացնող Մարք Քըրքը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտարարությամբ սենատորը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն:
«Անցած ցեղասպանությունների ճանաչումը խիստ կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար, ուստի շուտվանից անցել է հայերի հետ տեղի ունեցածի մասին անկեղծ խոսելու ժամանակը»,- նշել է Մարք Քըրքը:
Քըրքը և Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռորբետ Մենենդեսը հեղինակել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող 140-րդ բանաձևը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



