«Ալաշկերտ»-ին «Գանձասար Կապան»-ի դեմ խաղում փրկեց ֆուտբոլային հրաշքը
SPORTՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնության վերջին շրջանի 23-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապան»-ի հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպման ամբողջ ընթացքում թվում էր, թե հյուրերը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները, խաղադաշտից կհեռանան գլխիկոր ու պարտված, սակայն խաղավարտին ֆուտբոլային հրաշքը «Ալաշկերտ»-ին փրկեց. թիմին հաջողվեց պատասխան երկու գնդակ խփել մրցավարի՝ հիմնական խաղային ժամանակին ավելացված րոպեների ընթացքում:
Կապանյան թիմը հանդիպման առաջին գնդակը հեղինակեց առաջին խաղակեսում: Անկյունային հարվածի խաղարկումից հետո «Գանձասար Կապան»-ի կազմում գոլ խփեց Հայկ Իշխանյանը՝ խաղի 26-րդ րոպեին առաջ մղելով իր թիմին: Երկրորդ խաղակեսում Տիգրան Բարսեղյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ օգտագործելով հարմար առիթը:
Հանդիպումը փրկելու հյուսեր Արբահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտ»-ը մեծ մասամբ չէր ներշնչում, սակայն երկրորդ խաղակեսի վերջում՝ մրցավարի կողմից ավելացված խաղային ժամանակի ընթացքում, նախ Հերբեր Արաուխոյին, ապա նաև Ռաֆայել Ղազարյանին հաջողվեց գոլ հեղինակել՝ փրկելով առաջատարին պարտությունից: Իսկապես ֆուտբոլային հրաշք կարելի է համարել այն, ինչ տեղի ունեցավ Կապանում կայացած խաղի վերջնամասում:
Հանդիպման ավարտից հետո մրցաշարային աղյուսակում մեծ փոփոխություն չեղավ: Ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ալաշկերտ»-ը արդեն 46 միավոր ունի իր հաշվին: «Գանձասար Կապան»-ի հաշվին 34 միավոր կա. թիմը շարունակում է պայքարել 2-3-րդ տեղերի համար, սակայն շատ առաջ չի անցել 5-րդ տեղում գտնվող «Արարատ»-ից: