Հռոմում ձերբակալվել է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձ
INTERNATIONAL NEWSՊակիստանյան ծագում ունեցող Բրիտանիայի քաղաքացին ձերբակալվել է Իտալիայի մայրաքաղաքում տեղական իրավապահ մարմինների կողմից: Նրան կասկածում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ 34-ամյա տղամարդուն տեղափոխել են մայրաքաղաքի «Ռեջինա Քոելի» բանտը:
Երբ կասկածյալին կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար, նա այլ մարդու բրիտանական անձնագիր է ներկայացրել: Ոստիկանությունը պարզել է, որ անձը Միացյալ Թագավորությունում գտնվում է հետախուզման մեջ: Իր հետ մեծ գումար ունեցող կասկածյալը չի կարողացել հիմնավորել Իտալիայում իր գտնվելը: Հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ Ինտերպոլի հետ համագործակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



