Հայ ըմբիշները չօգտագործեցին Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը
SPORTՄոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբատորում օրերս մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Շամիր Աթյանը (86 կգ) օլիմպիական ուղեգրեր չնվաճեցին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ երկու մարզիկներին բախտ էր վիճակվել մեկ պարտությունից հետո շարունակե լու պայքարը վարկանշային մրցաշարում:
65 կգ քաշային Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և Օլիմպիական ուղեգրի համար, 3-րդ տեղի համար պայքարում ամբողջությամբ տանուլ տվեց գոտեմարտը և պարտվեց բուլղարացի ըմբիշ Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին: 86 կգ քաշային Շամիր Աթյանը պարտություն կրեց իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում՝ դուրս մնալով մրցաշարից:
Այսպիսով՝ ապրիլի 24-ին պայքարի ելած ըմբիշներից Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճեց միայն ըմբշամարտի հավաքականը նոր համալրած Գեորգի Կետոևը, ով դեռևս եզրափակչում անցկացվելիք գոտեմարտ ունի: