Գեորգի Կետոևը ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի համար
SPORTՄոնղոլիայի Ուլանբատոր քաղաքում Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարի եզրափակիչ հասած ազատո ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը հաղթանակ է տոնել մրցակցի հանդեպ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) հաղթանակով առաջին և միակ ոսկե մեդալ է նվաճել Մոնղոլիայում Հայաստ անի համար:
Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, ով վստահ հաղթանակներով էր դուրս եկել եզրափակիչ, մրցաշարում իր վերջին գոտեմարտում որտեղ 4:3 հաշվով հաղթել է ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին: Այսպիսով՝ Կետոևի՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականում ընդգրկելը միանշանակ դրականորեն ազդեց թիմի ելույթների վրա:
Ուլանբատորում կայացած օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները նվաճեցին երեք ուղեգիր՝ հունահռոմեկան ոճում Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), իսկ ազատ ոճում 97 կգ քաշային Գեորգի Կետոևը:
Օլիմպիական խաղերի վարկանշային գալիք մրցաշարը կայանալու է մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Հայաստանի ըմբշամարտի հավաքականն ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև այդ մրցաշարին՝ օլիմպիական նոր ուղեգրեր ձեռք բերելու հույսով: